Արցախյան շարժման շարունակությունն է լինելու Մայր Հայաստանի թթվածինն ու ոտքի կանգնելու ճանապարհը. Նարե Սիմոնյան
Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժումից հրաժարվելը ոչ միայն նշան է տկար ոգու, այլև՝ բարոյական տկարության…
Արցախյան շարժումը հայկական ինքնության անբաժանելի մասն է, և հրաժարվել նրանից՝ նշանակում է հրաժարվել ինքնությունից…
Արցախյան շարժման շարունակությունն է լինելու Մայր Հայաստանի թթվածինն ու ոտքի կանգնելու ճանապարհը:
Չհրաժարվել ինքնությունից:
Չհրաժարվել մեր հայրերի պայքարից:
Չհրաժարվել մեր զավակների անվտանգ ապագայից:
Չհրաժարվել Արցախից ու արժանապատվությունից:
Չհանձնվել:
#ԱրցախյանՇարժում
#ԱրցախիՀանրապետություն»: