Սևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.81 մ (19.07.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 59 սմ-ով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 5.083 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ 158.017 մլն.մ³:
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 13-19-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 3.787 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հուլիսի 2-ից հուլիսի 19-ը ներառյալ՝ 7.224 մլն.մ³:
Աղբյուր՝ AntiFake.am