Բեռնում...
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg
06-12-2025 23:01 | Լուրեր

Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև առկա պառակտման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ РБК-ի փոխանցմամբ։

Գործակալության տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները մտահոգված են Ռուսաստանի հետ համատեղ մշակված խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցելու ԱՄՆ-ի փորձերով, ինչը խաթարել է Սպիտակ տան նկատմամբ վստահությունը և առաջացրել «գոյության հարցեր». կկարողանա՞ Եվրոպան պաշտպանվել, եթե ՆԱՏՕ-ն փլուզվի։