ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ը վերականգնում է Իրանի ծովային շրջափակումը, սակայն մյուս երկրների համար Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը կպահպանվի, Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ այսուհետ ԱՄՆ-ը կկոչվի «Հորմուզի նեղուցի պահապան»։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները կստանա նեղուցով փոխադրվող բոլոր բեռների արժեքի 20 տոկոսի չափով փոխհատուցում, որը կուղղվի այդ տարածաշրջանում նավարկության անվտանգության ապահովման ծախսերի ֆինանսավորմանը։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի Իրանից», – իր հերթին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով՝ Պարսից ծոցի երկրները 20 տոկոսի մաքսատուրքի փոխարեն ԱՄՆ-ի հետ կկնքեն խոշոր ներդրումային համաձայնագրեր։
«Մենք շրջափակում ենք Իրանի հետ կապված նավերի երթևեկությունը։ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», – ընդգծել է Թրամփը։
Աղբյուր՝ AntiFake.am