Բեռնում...
ԱՄՆ դեսպանն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում
23-12-2025 12:55 | Լուրեր

ԱՄՆ դեսպանն ավարտում է իր աշխատանքը ՀՀ-ում

Երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

Նշվում է, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։

«Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության պատմական գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրերի իրականացում», – ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am