ԱՄՆ-ն և Չինաստանը պետք է պահպանեն Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները. Սի Ծինպին
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կարծում է՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն պետք է աշխատեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի նվաճումները պահպանելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինը։
«Միացյալ Նահանգները և Չինաստանը մի ժամանակ ուս-ուսի տված պայքարել են ֆաշիզմի և միլիտարիզմի դեմ, իսկ հիմա նրանք պետք է համատեղ աշխատեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի արդյունքները պաշտպանելու համար», – ասել է Սի Ծինպինը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։