Բեռնում...
Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան
08-12-2025 14:56 | Լուրեր

Բանդիտական հարձակում է եղել Միհրան Հակոբյանի վրա․ նա վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ․ փաստաբան

Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, գրել է Ռուբեն Մելքիյանը

«Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»: