Սա ուղղակի ներգործություն է մեր պետական գործերին. Մամիջանյանը՝ ԵՄ ֆինանսական աջակցության մասին
Սա ուղղակի ներգործություն է մեր պետական գործերին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հիբրիդային պատերազմի հաղթահարման համար ԵՄ դրամական աջակցությանը, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով նկատի ունեն, որ ՀՀ-ում ընտրական գործընթացը կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի համար, ապա, այո, այդ տրամաբանության մեջ ՀՀ-ում առկա է արտաքին ազդեցություն։ Ցանկացած այլ տրամաբանություն ես չեմ հասկանում։ ՀՀ-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց, այդ թվում՝ նաև մեզ, փորձում են անընդհատ մեղադրել ինչ-որ արտաքին կապերի մեջ, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցված չկա»,-հավելեց Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանն այդպես էլ չի հասկացել, որ ինքն այլևս ծախու խմբագիր չի ու չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով. «Եթե բացի իրենցից, ՀՀ-ում առկա են արտաքին գործակալներ, իրենք ունեն ամբողջ ուժային համակարգ, չեմ հասկանում օդի մեջ կրակելու տրամաբանությունը»։
Անդրադառնալով ԵՄ գործընկերներին՝ Մամիջանյանը նշեց, որ իր համար անհասկանալի է ՝ ռեժիմը, որը քաղբանտարկյալներ է պահում, ուժ է կիրառում, մի բան էլ իրենց քաջալերում են՝ հավելյալ ֆինանսավորելով. «Երկար տարիներ անընդհատ խոսվում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին, սակայն կտեսնեք, այդ 15 մլն-ը շատ արագ կգա, քանի որ դա Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար է»։
Աղբյուր՝ AntiFake.am