Բեռնում...
Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ»
02-04-2026 12:14 | Մամուլի տեսություն

Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը մարտի 27-ին փոփոխություններ է կատարել նաեւ Ներման հարցերի հանձնաժողովի կազմում: Փոխվել է ՀՀ նախագահին կից խորհրդակցական այս հանձնաժողովի անդամի նշանակման կարգը, եւ հանձնաժողովի անդամ է նշանակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ-Արման Սարոյանը։

Հիշեցնենք որ Արման Սարոյանը (նախկինում՝ Տ․ Գեւորգ եպիսկոպոս Սարոյան) հունվարի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ էր հռչակվել։ Նա հանձնաժողովում կփոխարինի Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, որը երկար տարիներ Ներման հանձնաժողովի անդամ է եղել: Հոգեւորականի թեկնածությունը հանձնաժողովի կազմում, որպես կանոն, ներկայացրել էր Մայր Աթոռը։ Տեր Ռուբենն այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդի պարտականություններն է կատարում։