Բեռնում...
Ունենք դպրոցական քաղբանտարկյալ․ հանրությունը ունի մեկ անելիք՝ իր բողոքի ձայնը բարձրացնել այս հրեշավոր այլանդակության դեմ
01-04-2026 12:36 | Կարծիք

Ունենք դպրոցական քաղբանտարկյալ․ հանրությունը ունի մեկ անելիք՝ իր բողոքի ձայնը բարձրացնել այս հրեշավոր այլանդակության դեմ

AntiFake.am-ի լրագրող, հաղորդավար Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ունենք դպրոցական քաղբանտարկյալ

Սուրբ Աննա եկեղեցում փաշինյանական սադրանքի արդյունքում ձերբակալված դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվեց երկու ամսով: Հասանք մղձավանջային այն կետին, երբ սրանք արդեն դպրոցականների են բանտերը նետում: Էս այլանդակության ասպեկտում պետք է փաստել հետևյալը: Առաջին, սա դասական քաղաքական բռնաճնշում է զուգորդված պատժիչ գործողությունների ակնհայտ տարրերով: Երկրորդ՝ դպրոցական տղայի կալանավորումով, նրանց տանը ցուցադրական կերպով երկու անգամ խուզարկություններ իրականացնելով ռեժիմը ի ցույց է դնում, որ հատել է բոլոր բարոյական գրված և չգրված սահմանները: Երրորդ՝ ռեժիմը սրանով ի ցույց է դնում, որ իր համար կապ չունի դիմացը, երեխա է, դպրոցական, թե հասուն մարդ և հարկ եղած դեպքում կկալանավորի յուրաքանչյուրին: Չորրորդ՝ հանրությունը ունի մեկ անելիք. Իր բողոքի ձայնը բարձրացնել այս հրեշավոր այլանդակության դեմ»:

Աղբյուր՝ AntiFake.am