Մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները
Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են: Այս մասին գրել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը:
««Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ՍՏԻՊՎԱԾ էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:
Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։
Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով…»:
Տեսանյութը՝ այստեղ
Աղբյուր՝ AntiFake.am