Բեռնում...
Զախարովա. Մոսկվան Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի շուրջ չի բանակցում
01-04-2026 17:46 | Լուրեր

Զախարովա. Մոսկվան Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի շուրջ չի բանակցում

«Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, որ Մոսկվան չի բանակցում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիայի շուրջ ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Երևանի հետ», - այդ մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, որ նա Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի փոխանցումը Ղազախստանին դիտարկում է որպես իր տարբերակներից մեկը։

«Շատ կարևոր է հաշվի առնել այն, ինչ արվել է փորձագիտական ​​մակարդակով՝ այսինքն՝ համապատասխան գերատեսչության, համապատասխան գերատեսչության ղեկավարության մակարդակով, այ դա փորձագիտական ​​հայտարարություն է։

Ես նաև կցանկանայի հիշեցնել, որ 2008 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղիները» պատասխանատու կերպով կատարել են այս պայմանագրի պայմանները, և հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքներում ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։

Ինչ վերաբերում է բարձր մակարդակի բանակցություններին, ապա նախագահի աշխատակազմն է, ինչպես միշտ, մեկնաբանում դրանք», -ասաց Մարիա Զախարովան։

Աղբյուր՝ AntiFake.am