Թեժ մրցակցություն ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից` Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան, ընտրեց ԱԺ նախագահացուին: Բայց ոչ պակաս թեժ մրցակցություն կա նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։ ՔՊ-ում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածություններ են քննարկվում։
Ասում են՝ հավակնություններ ունեն շատերը. Ալխաս Ղազարյանից մինչև Վահագն Ալեքսանյան։ Սակայն բոլորը գիտեն, որ անգամ եթե ձևական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը, ինչպես 18-ից հետո, այս անգամ էլ ֆրակցիան կվստահի ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։