«Չիստկան» չի շրջանցի նաև Երևանի վարչական շրջանները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաև Երևանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաև վարչական ղեկավարների շրջանում:
Մեր աղբյուրը չի բացառում, որ գրեթե բոլոր վարչական ղեկավարներին կփոխեն, սակայն առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։ Բանն այն է, որ եթե ՔՊ թվանկարչությունը հանվի, ապա իրականում մայրաքաղաքում ՔՊ-ի համար բավականին տխուր պատկեր է գրանցվել, և դա շատ լավ գիտի իշխանությունը, ու սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների գիշերը չսպասելով արդյունքների մասին ԿԸՀ թվերին, Երևանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձևավորելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում