Բեռնում...
Լիդյան այսօր էլ նույն խրամատային կարգավիճակով Հայրենիքի սահմանագլխին, սակայն ներքին թշնամու դեմ պայքարի ճանապարհին է նշում իր ծննդյան օրհնված տարեդարձը
28-05-2026 18:35 | Լուրեր

Լիդյան այսօր էլ նույն խրամատային կարգավիճակով Հայրենիքի սահմանագլխին, սակայն ներքին թշնամու դեմ պայքարի ճանապարհին է նշում իր ծննդյան օրհնված տարեդարձը

Բագրատ Սրբազանը շնորհավորել է Լիդյա Մանթաշյանի ծննդյան տարեդարձը․

«Այսօր մեր Լիդյայի ծննդյան տարեդարձն է:

Թերևս նախախնամված էր, որ Լիդյայի ծննդյան օրը պիտի համապատասխաներ մեր կյանքի և պատմության կարևորագույն օրերից մեկին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնին:

Տարիներով այս օրը մենք նշել ենք մեր սահմանապահ և սրբազան Խորանաշատի վանքում, որը թշնամու դիրքերից 150 մետր հեռավորության վրա է գտնվում, կարելի է ասել` խրամատային դիրքերում, մեր պետության սահմանագլխին:

Լիդյան այսօր էլ նույն խրամատային կարգավիճակով Հայրենիքի սահմանագլխին, սակայն ներքին թշնամու դեմ պայքարի ճանապարհին է նշում իր ծննդյան օրհնված տարեդարձը:

Շատ սիրելի Լիդյա, Լիդո, Լիդուկ...

Ամբողջ սրտով և սիրով, Խորանաշատի հոգով և միջավայրով պարուրված, շնորհավորում եմ օրհնյալ ծնունդդ:

Այս ամբողջ տարիների ընթացքին, ինչ ճանաչել եմ քեզ, դու հավատարմության, նվիրումի և ուղղախոսության բացառիկ կերպեր ես եղել, իսկ վերջին 2 տարին, անցնելով բազմաթիվ դժվարությունների և տառապանքի միջով` ընդհուպ մինչև բանտ և բանտարկություն, ամբողջությամբ առավելացրել ես Աստվածասեր հավատքիդ ջերմությունը, Սուրբ Եկեղեցու հանդեպ սերդ, Հայրենիքի հանդեպ անծախելի նվիրումդ և, ամենակարևորը, ճշմարտության և արդարության համար պայքարի անտեղիտալի նկարագիրդ:

Դու քո կյանքի այս հանգրվանով իրավունքի և արդարադատության «ամոթի», իսկ մեր Հայրենիքի համար` ազատության ու ազատագրության խորհուրդն ես կրում ամբողջապես:

Դարձյալ և վերստին շնորհակալություն Տիրոջը, քո հրաշալի ծնողներին` հոգելույս հայրիկիդ և սիրասիրտ մայրիկիդ, քո աշխարհ գալու և որպես թանկ պարգև մեր կյանքը շատացնելու համար:

Քեզ անսահման սեր և անձնական երջանկություն եմ մաղթում` մեր Տիրոջ օրհնության ներքո: Գիտեմ խորությամբ, որ քեզ մեծագույն երջանկություն կպատճառի մեր Հայրենիքի և ժողովրդի ազատագրումը չարիքի ճիրաններից:

Հուսով եմ` շուտով կտեսնենք...

Քեզանով ուրախացող, քեզ հետ տխրող ու ցավող...

Սիրով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

28.05.2026

Աղբյուր՝ AntiFake.am