Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան
Նարեկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, ֆեյսբուքյան իր էջում գրել է Նաիրա Զոհրաբյանն ու մանրամասնել
«10 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը այսօր կտրուկ վատացել է։ Արձանագրվել է սրտի հետ կապված խնդիր եւ շտապ օգնություն է կանչվել։
Րոպեներ առաջ շտապ օգնության բժիշկները որոշել են Նարեկին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էջմիածին» բժշկական կենտրոն»։
Աղբյուր՝ AntiFake.am