Բեռնում...
Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ
22-03-2026 17:43 | Կարծիք

Փաշինյանի խոսքը բացահայտում է նրա իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վարդենիսի, Ջերմուկի, Սև լճի, Իշխանասարի, Տեղ գյուղի, Ներքին Հանդի (երկար շարունակելի) բնագծերը թշնամու օկուպացիային թողած ու փախուստի դիմածը հայ կնոջը մեղադրում է Արցախը լքելու մեջ։
Անձը, որը Սահմանադրությամբ ստանձնած պարտականությունը տրորել է, հոխորտանքի ու արդարանալու անհաջող փորձեր է անում հայ կնոջ նկատմամբ, որի հայրը, ի տարբերություն վերոնշյալ հանձնողի, ստրկամիտի և փախչողի համբավ ունեցողի, հողը պահող ու հաղթող հրամանատար էր։
Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր՝ բացահայտելով իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ճակատագրի և վշտի հանդեպ։

Աղբյուր՝ AntiFake.am