Բեռնում...
Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի ՄՄԿ-ին վերականգնել  ներկայությունը երկրում
04-08-2025 17:56 | Լուրեր

Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի ՄՄԿ-ին վերականգնել ներկայությունը երկրում

Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ակտիվացնել գործունեությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է ՄՄԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

«ՄՄԿ-ն ողջունում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաստատումը՝ երկրում մեր պաշտոնական ներկայությունը վերականգնելու և Սիրիայում մարդասիրական գործողությունները ընդլայնելու վերաբերյալ», - ասվում է տեքստում։

Կազմակերպությունը հավելել է, որ 2014 թվականից ի վեր այն գործել է միայն երկրի հյուսիսում։

«Մենք շնորհակալ ենք այս աջակցության համար և ողջունում ենք ազգային գործընկերների հետ սերտորեն համագործակցելու հնարավորությունը: Այս որոշումը բացում է դռները ՄՄԿ-ի և մեր գործընկերների համար` ընդլայնելու հակամարտություններից, տեղահանությունից և կլիմայական խնդիրներից տուժած մարդկանց և համայնքներին տրամադրվող օգնությունը», - նշել է ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն Էմի Փոուփը: