Բեռնում...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
28-05-2025 20:04 | Լուրեր

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 14:00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան, Թումանյան, Վահան Չերազի, Աբովյան, Ջափարիձեի, Ջիվանու, Շահումյան փողոցների, նշված փողոցների հարակից տարածքների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։