Բեռնում...
«Գնում ենք կռվի, չէ՞, վճռական ճակատամարտի». Ներկայացվել է ՀԱԿ նախընտրական ցուցակը
18-04-2026 13:45 | Կարծիք

«Գնում ենք կռվի, չէ՞, վճռական ճակատամարտի». Ներկայացվել է ՀԱԿ նախընտրական ցուցակը

«Գնում ենք կռվի, չէ՞, վճռական ճակատամարտի»,- ՀԱԿ արտահերթ համագումարում իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա հիշեցրեց 1988-ի կարգախոսը՝ «Պայքար, պայքար մինչև վերջ»։

Զուրաբյանն ասաց. «Շատ ոգևոված եմ ցուցակի կազմմամ գործընթացով։ Մարտունակ, լավ, մրցունակ ցուցակ է ստացվել։ ՀԱԿ թիմը երիտասարդական ավյունի և քաղաքական, պրոֆեսինալ փորձառության միաձուլում է։ Ունենք և ջահել, և ահել, ունենք 1988 թվականին բովով անցած վետերանների համաստեղություններ, ունենք երիտասարդական սերունդ, որը նույն պայքարի ոգով է անցել»։

Համագումարում ներկայացվեց ԱԺ առաջիկա խորհրդարանակ ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակը։

ՀԱԿ նախընտրական ցուցակի առաջին տասնյակը՝

1. Լևոն Զուրաբյան

2. Արամ Մանուկյան

3. Տաթև Զորյան

4. Սամվել Աբրահամյան

5. Ավետիս Ավագյան

6. Եվա Ադամյան

7. Ալեքսան Հակոբյան

8. Արամ Բաղրամյան

9. Լիլիկ Թառլամազյան

10. Մամիկոն Կանոյան

Աղբյուր՝ AntiFake.am