Կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան
Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր երկրի յուրաքանչյուր թիզ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նա նաև նշել է, որ Հարավային Իրանը միշտ գաղութատիրության դեմ դիմադրության և անկախության պահպանման խորհրդանիշ է եղել։
«Եվ այսօր այս երկրի ազնվաբարո ժողովուրդը, ցուցաբերելով համբերություն, տոկունություն և հաստատակամություն, պատվով է անցնում թշնամու ագրեսիայի հետևանքով առաջացած դժվարին օրերով։ Ես իմ աջակցությունն եմ հայտնում Իրանի տոկուն ժողովրդին և հայտնում իմ երախտագիտությունը նրան։ Իրանն իմ տունն է»,- նշել է Իրանի նախագահը։