Բեռնում...
Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»
09-06-2026 11:15 | Մամուլի տեսություն

Երբ թվերն սկսում են «քվեարկել» ընտրողի փոխարեն. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ սոցիոլոգիան, իր դասական իմաստով, հանրային տրամադրությունների ու շերտերի ուսումնասիրության կարևոր գործիք է, որը մեթոդաբանությամբ մոտեցնում է իրականությանը։ Սակայն այն դադարում է չեզոք չափիչ լինել, երբ դառնում է քաղաքական պայքարի գործիք։

Հարցումների հրապարակումը կարող է ձևավորել «հաղթողի էֆեկտ» կամ ապամոբիլիզացնել հետ մնացող ուժի ընտրողներին՝ ազդելով ոչ միայն կարծիքների, այլև վարքի վրա։ Բարեխիղճ հարցումները պետք է ծառայեն ներքին վերլուծությանը, ոչ թե մանիպուլյացիային։

Հայաստանում բևեռացված դաշտը և ինստիտուցիոնալ վստահության խոցելիությունը խորացնում են խնդիրը։ Շատերը հարցումներին վերաբերվում են քաղաքական նախասիրությամբ, ինչի հետևանքով նույնիսկ որակյալ հետազոտությունները կարող են կասկածարկվել։