Բեռնում...
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
17-07-2026 22:54 | Լուրեր

Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:

Հանդիպումը կայացել է Շանհայում, որտեղ անցկացվում է Արհեստական ​​բանականությանը նվիրված համաշխարհային համաժողովը:

Համաժողովի շրջանակում Սի Ծինփինը հանդիպել է նաև Ղազախստանի, Կամբոջայի, Թաիլանդի ղեկավարների հետ։

Հուլիսի 16-ին 29 երկրի ներկայացուցիչներ ստորագրել են համաձայնագիր Արհեստական ​​բանականության բնագավառում համագործակցության համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին: