Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը: Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից: Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, և դրա պատճառով քվեներ կորցնեն։ Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ և անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաև այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։ Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երևանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ և այս դատական հայցով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում