Ֆինանսների նախարարությունում 2019թ. պարգևավճարները կազմում են 525,623,100 դրամ

article-image

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ֆինանսների նախարարություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում նախարարությունում տրամադրված պարգևավճարների չափը, ինչպես նաև նախարարի, փոխնախարարների, տեղակալների, օգնականների ստացած պարգևավճարների չափը՝ առանձին:

ՀՀ Ֆինանսների նախարարությունից մեզ դեռևս դեկտեմբերին տեղեկացրել էին, որ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ  աշխատանք՝ նշելով, որ հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա  ժամկետում: Այնուհետև, ՀՀ Ֆինանսների նախարարությունը պատասխանել է AntiFake.am-ի հարցմանը`  տեղեկացնելով, որ 2019թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված պարգևատրման ֆոնդից աշխատակիցներին վճարվել է ընդհանուր 525,623,100 ՀՀ դրամի չափով պարգևատրում:  

Չնայած այն հանգամանքին, որ մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել նաև նախարար Ատոմ Ջանջուղազյանի, փոխնախարարների, տեղակալների, օգնականների ստացած պարգևավճարների չափը, նախարարությունը, ի տարբերություն այլ գերատեսչությունների, անձնական տվյալների գաղտիությանը հղում կատարելով, մեզ նման տեղեկատվություն չի տրամադրել:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը