Մարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է Դատախազություն

article-image

Մարդու իրավունքների պաշտպանը «Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելու հարցով դիմել է Դատախազություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։

Ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը