(VIDEO) Անգրագետից՝ քաղաքական հետապնդումների մահակ. Ջհանգիրյանի էվոլյուցիան՝ ըստ Փաշինյանի

article-image

Իշխող խմբակցության կողմից նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելը հասարակական-քաղաքական շրջանակների կողմից միանշանակ չէր ընդունվել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ նախկին կուսակիցներ Փաշինյանն ու Ջհանգիրյանը «կոնֆլիկտ» էին ունեցել:

Մասնավորապես, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին Նիկոլ Փաշինյանի նախագիծը Գագիկ Ջհանգիրյանի կողմից որակվել էր որպես «իրավաբանական անգրագիտություն», Փաշինյանը վերջինիս մեղադրել էր Սերժ Սարգսյանի իշխանությանը սպասարկելու մեջ ու ասել. «Ով իմ ասածին կասի անգրագիտություն է, ես էլ նրան կասեմ անգրագետ է»:

Տրամաբանական հարց է առաջանում, թե Ջհանգիրյանին անգրագետ համարող Փաշինյանը ինչու պետք է նրան ԲԴԽ ուղարկեր: Պատասխանը պարզ է. Ջհանգիրյանը ինչ-որ բաների դիմաց համաձայնվել է դառնալ իրեն անգրագետ համարողի կամակատարը:

Ասվածն ապացուցվում է հետևյալ կերպ. Փաշինյանի թիմակիցների ջանքերով ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելուց հետո Ջհանգիրյանը սկսել է «արդարացնել» իրեն: Օրինակ, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ապացույցներ էր հրապարակել այն մասին, որ Հայրապետյանին ուղղակի միջամտությամբ քրեական հետապնդումների ենթարկող Աննա Վարդապետյանը հանդիպումներ է ունեցել ԲԴԽ անդամ Ջհանգիրյանի հետ:
 

Ինչ է սա, եթե ոչ Փաշինյանի դրածոների կողմից վերջինիս ընդդիմախոսներին համատեղ ուժերով քաղաքական հետապնդումների ենթարկելու փորձի օրինակ:

Պաշտոն ստանալու մոլուցքը հիշողության «կորստի» է հանգեցնում, իսկ կամակատար աշխատելու պատրաստակամությունը` «անգրագետին» ԲԴԽ անդամ դարձնում:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
 


 

Աղբյուր` AntiFake.am 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն