Փաշինյանը ձեռնպահ է մնացել իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց. Ղազարյան

article-image

2021 թվականի մայիսի 3-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից ծավալուն և հիմնավոր պատասխան եմ ստացել՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 և 2021 թվականների հրաժարականների մասին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց։

Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կխոսենք այսօր, 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15․00-ին Հանրապետության հրապարակում՝ ՀՀ նախկին վարչապետի հետ ենթադրյալ հանդիպման ժամանակ։ Ցանկացողները կարող են այդ ժամին լինել Հանրապետության հրապարակում կամ հետևել մեզ Facebook սոցիալական ցանցի իմ էջի միջոցով»,- գրել է Ղազարյանը։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն