Հայոց հաղթանակի խորհրդանիշից` մինչև «դժգույն ու դժբախտ» քաղաք. Շուշիի ազատագրման և անկման առեղծվածը

article-image

1992 թվականի մայիսի 8-9-ին ազատագրվեց հայկական հաղթանակի խորհրդանիշ Շուշի քաղաքը: Քաղաքի ազատագրման պատմությունը վաղուց դասվում է լեգենդների շարքին:

Արցախյան ազատամարտի թեժ օրերին հայկական ուժերը կարողացան ազատագրել Շուշին` ապահովելով մայրաքաղաք Ստեփանակերտի անվտանգությունը և հայերին վերադարձնելով հաղթանակի զգացողությունը:

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մայիսի 8-9-ը համազգային տոնախմբություն օրեր էին: Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր: Արցախը օրեցօր ծաղկում էր ու բարգավաճում, իսկ Հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր:

Ռազմական պատմության մեջ Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» գործողությունը յուրօրինակ և ֆենոմենալ երևույթ է: Ինչպես են թվով համեմատաբար քիչ կամավորական ջոկատները Շուշիի անառիկության պայմաններում հաղթել ադրբեջանցիներին, պատկերացնելը դժվար է:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հաստատումը ստանալուց հետո հայկական զորաջոկատների` տարբեր ուղղություններով գրոհի արդյունքում Շուշին վերադարձավ հայկական վերահսկողության ներքո: 

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը 2012 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ ԼՂՀ զինված ուժերի զորահանդեսի ժամանակ ասել էր. «Մեր նվիրական հաղթանակը կերտողների հետ ուս ուսի Արցախյան բանակի այսօրվա զինվորը հաստատուն կերպով պաշտպանում է հայրենի երկրի ավտանգությունն ու հարազատ ժողովրդի անդորրը: Այդպես է արդեն 20 տարի, եւ այդպես կլինի ընդմիշտ»:

Ընդմի՞շտ: Ընդմի՛շտ – ասում էր հայ ժողովուրդը:

Սակայն 2020թ. նոյեմբերի 9-ին հայ ժողովուրդը հանկարծ իմացավ, որ Շուշին այլևս հայկական վերահսկողության ներքո չէ:

2018 թվականին իշխանության եկած և «Ընդմիշտի» վրա հարցական դրած անձի հետևողական ջանքերի արդյունքում պատերազմի վտանգը Դամոկլյան սրի նման կախվեց Հայաստանի և Արցախի վրա:

Սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը կորցրեց իր տարածքի 75 տոկոսը, հիմնահատակ ավերվեց պետական կառուցակարգը, նվազեց Արցախի և Հայաստանի սուբյեկտայնությունը: Պատերազմի ընթացքում տոտալ մեդիաբլոկադայի մեջ գտնվող հասարակությանը մինչ օրս այդպես էլ անհայտ է մնում, թե ինչ պայմաններում Ադրբեջանին հաջողվեց գրավել Շուշին այն դեպքում, երբ Շուշի տանող բոլոր ճանապարհները գտնվում են հայկական և ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ:

Անհայտ է, թե ինչ գործողությունների տապալման կամ չկայացման հետևանքով հանձնվեց Շուշին: Վերջապես` ո՞վ էր Շուշիի պաշտպանության հիմնական և անմիջական պատասխանատուն: Ինչու՞ ժամանակին չէվակուացվեցին Շուշիում գտնվող թանգարանային և մշակութային հարստությունները, իսկ սպարապետ Վազգեն Սարգսյանի հանրահայտ արձանն էլ գերի ընկավ ու խոշտանգվեց:

Փոխարենը` հայ իշխանական պաշտոնյաների կողմից Շուշին սկսեց անվանափոխվել, «չհայանալ», «չհայկականանալ», ու դառնալ խարդավանքների ու մանիպուլյացիաների առարկա` «դժգույն ու դժբախտ քաղաք»: 

Շուշին Արցախի վերահսկողության տակ չէ: Ընդմի՞շտ:

 

Աղբյուր՝ AntiFake.am​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն