Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է իր հայտնի հոդվածի մտքերը. պետք չէ իլյուզիաներ ունենալ

article-image

Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայ-ադրբեջանական հարաբերությունների և սահմանային լարվածության մասին նշել է, որ պետք չէ իլյուզիաների տրվել. «լուծման գնալը հեշտ չի լինելու, որովհետև դա ունի բազմաթիվ բարդություններ։ Բայց մենք այս ընթացքում անընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որովհետև դա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի կայունության, երկարաժամկետ կայունության համար»: 
 
Այնուհետև Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում խոսում էր «խաղաղ զարգացման դարաշրջանից»՝ դարձյալ խոսելով իլյուզիաների չտրվելու մասին: 
 
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված, թե ինքնաբերաբար կրկնում է տարիներ առաջ իր հոդվածը, որտեղ նա խոսում էր իր խոսքերով՝ «... գրավյալ տարածքների վերաբերյալ իլյուզիաներից»: 
 
Նիկոլ Փաշինյանը հնարավոր չէր համարում այն հանգամանքը, որ կարելի է լավ դիվանագիտությամբ պահել այդ տարածքները: