Մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար Նարեկ Սամսոնյանը որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել. Գեորգի Մելիքյան

article-image

«Մենք այսօրվա դրությամբ համոզվեցինք, որ ՀՔԾ-ն, իր սովորության համաձայն, անօրինական գործելաոճը չի դավաճանում»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանի պաշտպաններից Գեորգի Մելիքյանը: 

Տվյալ քրեական գործի հետ կապված` փաստաբանը պարզաբանեց. «Կարող ենք միանշանակ պաշտոնական հայտարարություն անել, որ Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի, թեև հարգելի քննիչը ամեն կերպ փորձում էր իր գործողություններով կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել: Մենք մեր առարկություններով, մեր հայտարարություններով ամբողջովին փաստեցինք, որ մեղադրանքի էություն, բնույթ և հիմքեր չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին, միառժամանակ մենք նաև հայտարարարությամբ հանդես եկանք, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը վերացնել, որից հետո հնարավոր լինի հաջորդական փուլին անցնել, քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»:

«ՀՔԾ-ում, ի դեմս պարոն Ստեփանյանի, ես պարզ կարող եմ ասել, որ իրավաբանություն, օրենք գոյություն չունի: Ես ցավում եմ նման գործելաոճի համար և կարծում եմ` մեր իշխանությունները լուրջ անելիքներ ունեն ՀՔԾ-ում»,- եզրափակեց փաստաբան Գեորգի Մելիքյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն