(VIDEO) 25 րոպե ատելության ու բռնության կոչեր՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավից

article-image

Հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավն անցնում է ատելության, բռնությունների ու սպառնալիքների մթնոլորտում։ Դրա գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն է։

Այս գործելաոճը Նիկոլ Փաշինյանին ուղեկցել է ինչպես լրագրողական տարիներին, այնպես էլ քաղաքական գործունեության ընթացքում։ 2018 թվականի իշխանափոխության, դրան հաջորդած Երևանի ավագանու ընտրությունների, ապա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների առանցքը ատելության ու բռնության կոչերն էին, որը շարունակվում է նաև Ազգային ժողովի այս ընտրությունների քարոզարշավի ընթացքում։

Կապիտուլացված ղեկավարը՝ համարելով, որ պարտության մեջ մեղավոր են բոլորը՝ բացի իրենից, իր ընտրազանգվածի մոտ ատելություն է սերմանում իր բառերով «կեղեքող էլիտաների» նկատմամբ։

Փաշինյանը, ինչպես նախկինում, քարոզարշավը կառուցում է բոլորին ամեն ինչում մեղադրելու, հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ պետության նախկին ղեկավարների, նրանց համակիրների, հոգևորականների, գիտնականների, ընդդիմադիր համայնքապետերի, բանակի գեներալների նկատմամբ ատելություն գեներացնելով։

Իր ընտրողներից 2018 թվականի «թավշյա մանդատի» փոխարեն Նիկոլ Փաշինյանն այս անգամ «պողպատե մանդատ» է ուզում, որպեսզի կարողանա իրականացնել «պողպատե հեղափոխություն»՝ «Հայաստանից հեռացնել կամ վերացնել կեղեքող էլիտաներին», հարկ եղած դեպքում՝ նրանց «պատերով տալ», «ասֆալտին պառկեցնել», «ճզմել», «գնդակահարել», «ջարդել», «փշրել» և այլն։

Փաշինյանի «պողպատե հեղափոխության» սիմվոլը նրան նվեր տրված «պողպատե մուրճն» է, որը վարչապետի թեկնածուն իր հետ տանում է մարզեր և անպայմանորեն ցուցադրական թափ տալիս տարբեր համայնքներում իր համակիրների հետ հանդիպումների ընթացքում։ Փաշինյանը խոստանում է այդ մուրճով «ում որ պետք է՝ հանել, ում որ պետք է՝ մխել»։

«ՔՊ» կուսակցության վարչապետի թեկնածուի բառապաշարից այս քարոզարշավի ընթացքում դուրս չեն մնում տարատեսակ լպիրշ արտահայտություններն ու հայհոյանքները։ Օրինակ՝ հունիսի 8-ին Փաշինյանն իր համակիներին խոստացավ, որ «կշինի բոլորին»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի մյուս թեկնածուները նույնպես ոգևորված են իրենց քաղաքական առաջնորդի լեքսիկոնից և ընդօրինակում են այն՝ քարոզարշավային ծրագրերը ներկայացնելու համար նախատեսված ժամանակն օգտագործելով իրենց քաղաքական հակառակորդների վրա հոխորտալու համար։

Քարոզարշավի ընթացքում հնչած ատելության բառապաշարն արդեն ծիլեր է տվել՝ լրագրողների և Փաշինյանի հակառակորդների համակիրների նկատմամբ դրսևորված ֆիզիկական բռնությունների տեսքով։

Քարոզարշավի մթնոլորտին, ատելության ու հայհոյախառն կոչերին անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Ընտրությունների վերահսկողության կոմիտեն։ Իսկ ժողովրդավարության արժեքների «ջատագովները» չեն նկատում այս դատապարտելի վարքագիծը։

Նիկոլ Փաշինյանի հունիսի 7–15–ը ընկած ժամանակահատվածի քարոզարշավի ատելության ու բռնության կոչերի 25 րոպեն՝ մեկ տեսանյութում․

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն