(VIDEO) Տեսանյութում Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են` ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանի ուղեկցությամբ. Սաղաթելյան

article-image

ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:

«Տեսանյութում Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի դեմ ցուցմունք տվողներն են, որոնց իր անձնական մեքենայով ուղեկցում է ՔՊ վստահված անձ Արթուր Գյուրջյանը ` Գյուրջի մականունով։ Այս մարդն է համակարգում կեղծ վկայությունների գեներացշան պրոցեսը, ուղղորդում, թե ինչ պետք է գրվի ոստիկանությունում։ Տևական ժամանակ է վերջինս համոզում է Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին ցուցմունք տալ վարչական ղեկավարի դեմ։ Գյուրջին մինչ վերջերս անցնում էր մի շարք աղմկահարույց գործերով, որոնք գործող իշխանությունը «ջրել է» (հիմա արդեն ակնհայտ է թե ինչի դիմաց)։ Թաղային այս խուժանի գլխավոր հովանավորը ՀՔԾ-ն է, որն ի դեպ այս պահին Սյունիքում գործեր է ցրցամ տալիս։

Զգուշացնում եմ բոլոր գյուրջի-մուրջիներին, որևէ բան աննկատ չի մնալու, չի մոռացվելու և ստանալու է ամենակոշտ իրավական և բարոյական գնահատականը։

Չեք մարսելու, հանկարծ տենց հույսեր չունենաք»,- գրել է Սաղաթելյանը։


 

Աղբյուր՝ AntiFake.am​​​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն