Գոռ Համբարձումյանի կալանավորման որոշումը բողոքարկել եմ Վերաքննիչ դատարան. փաստաբան

article-image

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանի կալանավորման վերաբերյալ տարածված տեղեկությունների հետ կապված պարզաբանում է ներկայացրել: 

«Գոռ Համբարձումյանին 06.07.2021թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասով՝ Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը: Գոռը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, այն համարում է պարզապես զավեշտալի: Գործի նյութերում չկա որևէ ուղղակի կամ անուղղակի ապացույց Գոռի կողմից նման արարք կատարելու մասին: 08.06.2021թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորել է Գոռին, բայց դա այսպես ասած «հաշիվ չի և լուրջ չի», քանի որ դատավորը Գագիկ Պողոսյանն էր: Կալանավորման որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, հույս ունեմ կմակագրվի նորմալ դատավորի և Գոռը ազատ կարձակվի:

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի չեմ կարող ավելի մանրամասն ներկայացնել հանգամանքները, բայց վստահ եղեք, որ յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ դրանք կարող են միայն ծիծաղ առաջացնել»,- գրել է Աթանեսյանը:


 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն