(PHOTOS) Ադրբեջանցիների կողմից ավերման վտանգի տակ է Թաղավարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին

article-image

«CaucasusHeritageWatch» նախաձեռնությունը ահազանգում է. ավերման վտանգի տակ է հայտնվել Արցախի օկուպացված տարածքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ հունիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած միջակայքում Թաղավարդ գյուղի արևմտյան մասը բուլդոզերով հարթեցված է։ Ավերված գոտին այժմ հասնում է եկեղեցուն։ 
 

Image
 

Բազիլիկ ոճով կառուցված եկեղեցու կառուցումը թվագրվում է 1840 թվականին։ 
 


 

2020 թվականի ապրիլին Արցախում նշում էին Թաղավարդ գյուղի անվանակոչման 100 ամյակը։ Թաղավարդի գյուղապետը այդ ժամանակ ասել էր, որ գյուղում գտնվում են 7 սրբավայրեր, որոնք գտնվում են անմխիթար վիճակում։ Հաշվի առնելով արբանյակային լուսանկարներով պատկերված վիճակը և ավերված գյուղը՝ կարելի է ենթադրել, որ դրանցից որոշների հետքերը արդեն իսկ վերացվել են։ Այժմ հերթը Սուրբ Աստվածածին եկեղեցունն է։  

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն