Daily Digest. 25.03.2020. AntiFake.am-ը՝ Արտակարգ դրության պայմաններում շարունակվող աշխատանքի և մի շարք եվրոպական երկրներում ու Հայաստանում կիրառվող տուգանքների մասին

article-image

2020 թվականի մարտի 16-ից նոր կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված՝ հայտարարված արտակարգ դրության պայմաններում մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ՀՀ պարետատան կողմից ընդունված որոշումներին և ցուցումներին համապատասխան։

AntiFake.am-ի լրագրողներն ու օպերատորները շարունակում են իրենց աշխատանքը արտակարգ պայմաններում և հասանելի են քաղաքացիների ահազանգերի համար, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ցանկացած տեղեկություն և ոչ միայն, տրամադրելու համար և ահազանգերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 091 57-27-18 հեռախոսահամարով, գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին:

Մարտի 1-ից մինչև մարտի 25-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում համաձայն պաշտոնական տվյալների՝ արձանագրվել է կորոնավիրուսային վարակվածության 265 դեպք:


Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ամբողջ հանրապետության տարածքում սահմանափակվել է բնակչության տեղաշարժը: Առանց համապատասխան տեղաշարժման թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության՝ փողոցում գտնվող քաղաքացու համար Ազգային ժողովը սահմանել է պատասխանատվություն՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-250-ապատիկի չափով:

Ուսումնասիրել ենք նաև եվրոպական մի շարք երկրներում նոր կորոնավիրուսով պայմանավորված ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման կանոնները չպահպանելու համար պատասխանատվության եղանակը և տուգանքների չափը:

Օրինակ, Ֆրանսիայում թույլատրվում է դուրս գալ տնից միայն համապատասխան ձևաթուղթ ունենալու դեպքում: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել է հատուկ ձևաթղթի օրինակ, որը պետք է ներբեռնեք, տպեք, լրացրեք և վերցնեք ձեզ հետ փողոց դուրս գալիս, իսկ տպիչի բացակայության դեպքում կարող եք ձեռքով գրել:

Թե ինչ է նախատեսվում մյուս պետություններում, կարդացեք՝ «Եվրոպական որոշ երկրներում և Հայաստանում նախատեսված է տուգանք` առանց համապատասխան թերթիկի փողոց դուրս գալու համար»:


Կարդացեք նաև AntiFake.am-ի հայտնի բացահայտումներից՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից 19,5 մլն դրամի պետական գնումների մասին:

Հայաստանի պետական կառույցները 2019թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում 19,5 միլիոն դրամի պետական գնումներ են արել «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից՝ 7 պայմանագրերի շրջանակներում։

«Հպարտ քաղաքացի» արտահայտությունը 2018թ. իշխանափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ամենահաճախ գործածվող արտահայտություններից էր «հեղափոխության» սատարողներին բնորոշելու համար, որը հետագայում վարչապետ Փաշինյանը շարունակեց օգտագործել ավելի բարձր հարթակներում։

Շարունակեք հետևել AntiFake.am-ի հրապարակումներին սոցիալական տարբեր հարթակներում՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն