Fact Check: Իտալացի միլիարդատերը իր փողերը փողոց չի նետել. Տարածվող լուսանկարները կապ չունեն Իտալիայի և կորոնավիրուսի հետ

article-image

Երեկ` մարտի 31-ին, Ֆեյսբուքում օգտատերերը ակտիվորեն տարածում էին «Իտալիայի Բոլոնյա քաղաքում միլիարդատերը, ում ողջ ընտանիքը մահացել է կորոնավիրուսից, իր փողերը փողոց է նետել» վերնագրված տեղեկությունը և դրան կից տեղադրում հետևյալ լուսանկարները.
 


 

AntiFake.am-ը ստուգել է համացանցում տարածվող տեղեկությունը և պարզել, որ տարածվող լուսանկարները արվել են ավելի վաղ և որևէ առնչություն չունեն կորոնավիրուսի և Իտալիայի հետ։

Տարածվող լուսանկարներն արվել են 2019թ․ մարտին Վենեսուելայում և կապված են տնտեսական ճգնաժամի և հիպերինֆլյացիայի հետ։ Այս ժամանակահատվածում Վենեսուելայում երկարատև հոսանքազրկումները հանգեցրել էին միջազգային օդանավակայանի, մետրոյի շահագործման և այլ կարևոր ոլորտներում բնականոն աշխատանքի խափանման։ Վենեսուելայի 13 շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասում թալանվում էին սուպերմարկետները և բանկերը։ Բանկերի թալանը ընդամենը «բողոքի ակցիա էր», որը նպատակ ուներ ցուցադրելու, որ արժեզրկված գումարը ոչինչ չարժե։ Բանկերը թալանած մարդիկ գումարի մի մասը փողոց էին նետում, մի մասն էլ՝ այրում։
 


 

Վենեսուելան վերջին տարիներին գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Այն առավել պատկերավոր ներկայացնելու համար առաջարկում ենք ծանոթանալ մի քանի մթերքների գնի՝ ըստ 2018թ․ տվյալների:

Այսպես, 1 կգ լոլիկն արժե 5 միլիոն բոլիվար կամ 0.76 դոլար, որը ներկայումս համարժեք է 381,52 դրամի։
 


 

1 կգ պանիրն արժե 7,5 միլիոն բոլիվար կամ 1.14 դոլար, որը ներկայումս համարժեք է 572,28 դրամի։
 


 

1 կգ գազարն արժե 3 միլիոն բոլիվար կամ 0.46$, որը ներկայումս համարժեք է 230,92 դրամի։
 


 

1 կգ միսն արժե 9,5 միլիոն բոլիվար կամ 1.45$, որը ներկայումս համարժեք է 727,90 դրամի։
 


 

1 կգ բրինձն արժե 2,5 միլիոն բոլիվար  կամ 0.38 դոլար, որը ներկայումս համարժեք է 190,76 դրամի։
 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը