9/11- 20. Ամենահայտնի ահաբեկչությունը

article-image

Այս տարի լրանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչական գործողության 20-րդ տարելիցը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին իսլամիստական «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ ասոցացված 19 մահապարտ զինյալներ, առևանգելով 4 օդանավ, գրոհեցին ԱՄՆ-ում տեղակայված, նախօրոք որոշված թիրախներին: Օդանավերից երկուսը հարվածեցին Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու զույգ երկնաքերերին, երրորդը հարվածեց Վաշինգտոնին մոտ հարևանությամբ գտնվող Պենտագոնի շենքին: Չորրորդ ինքնաթիռը վթարվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի դաշտերից մեկում:

Առևտրի համաշխարհային կենտրոնի երկնաքերերի վրա հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ «American Airlines» ընկերության Boeing 767 ինքնաթիռը, որը լիցքավորված էր 20.000 գալոն (ավելի քան 75.000 լիտր) վառելիքով, մխրճվեց առաջին շենքի մեջ:

Մոտ 18 րոպե անց բազմաթիվ տեսախցիկների ու խմբված մարդկանց աչքի առաջ չվերթային երկրորդ ինքնաթիռը, անսպասելիորեն փոխելով ուղղությունը, հարվածեց արդեն երկրորդ շենքին` կիսելով այն: Առաջին հարվածից մոտ մեկ ժամ անց շենքը փլուզվեց:

Մինչև աշխարհը հետևում էր, թե ինչ է կատարվում Նյու Յորքում, «American Airlines» ընկերության համար 77 թռիչքի ինքնաթիռը Վաշինգտոնի գլխավերևում պտտվելուց հետո հարվածեց Պենտագոնին: Boeing 757 oդանավի վառելիքը մահաբեր ազդեցություն ունեցավ` բերելով հսկա կառույցի մի մասի փլուզմանը: Պենտագոնում գտնվող 125 զինվորական և քաղաքացիական անձինք, ինչպես նաև օդանավում գտնվող բոլոր 64 մարդիկ զոհվեցին:

Չորրորդ օդանավի դեպքում դեպքերը փոքր-ինչ այլ կերպ են զարգացել: Քանի որ ծրագրված թռիչքը մի փոքր ձգձգվել էր, ինքնաթիռի ուղևորները արդեն իսկ հասցրել էին տեղեկանալ, թե ինչ է կատարվում Նյու Յորքում և Վաշինգտոնում, ուղևորներից մի քանիսը և օդանավի անձնակազմը որոշել են կռվի բռնվել զինյալների հետ: Ասվում է, որ հավանաբար նրանք 4 զինյալների վրա հարձակվել են կրակմարիչներով: Օդանավը կառավարումից դուրս է եկել և ունենալով ժամում 500 մղոն արագություն` ընկել գյուղական դաշտում Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում: Օդանավում գտնվող բոլոր 44 ուղևորները զոհվել են, այդ թվում նաև` մահապարտ ահաբեկիչները: Այս օդանավի հարվածի թիրախը մնում է անհայտ, սակայն հաշվի առնելով բազմաթիվ վարկածներ` նշվում է, որ հարվածի թիրախ կարող էին լինել Սպիտակ տունը, ԱՄՆ Կոնգրեսի նիստերի գումարման շենքը (U.S. Capitol), Քեմփ-Դեյվիդ նախագահական ամառանոցը Մերիլենդում, կամ էլ արևելյան ափի երկարությամբ գտնվող մի քանի ատոմակայաններից մեկը:

Ընդհանուր առմամբ` ահաբեկչությանը զոհ գնաց ավելի քան 2900 մարդ, այդ թվում` դեպքի վայրերում աշխատող և զոհված հրշեջներն ու փրկարարները: 

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքները, նաև` ֆինանսական առումով, հսկայական են: Հաշվարկվում է, որ «Ալ Կաիդա»-ն հարձակումները նախապատրաստելու համար ծախսել է ավելի քան կես միլիոն դոլար: Տարբեր հաշվարկներով` Նյու Յորքում զույգ երկնաքերերի և Պենտագոնի հարվածները Միացյալ Նահանգներին տվել են ավելի քան 3.3 տրիլիոն դոլարի վնաս: Միայն հարվածներից հետո հաջորդած 2-4 շաբաթների ընթացքում տնտեսական կորուստները կազմել են մոտ 123 միլիարդ դոլար:

Նյու Յորքում գտնվող զույգ երկնաքերերի տարածքը աժմ կոչվում է` «Ground Zero»: Տարածքի մաքրման աշխատանքները տևել են ամիսներ` ավարտվելով 2002 թվականի մայիսի 30-ին: Աշխատանքներն արժեցել են 750 միլիոն դոլար:
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն