(VIDEO) Անդրանիկ Քոչարյանը հակասեց Նիկոլ Փաշինյանին` Խորհրդային Ադրբեջանի քարտեզների վերաբերյալ հայտարարություններով

article-image

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հարցերին իշխանական պատգամավորներից պատասխանելու էին ներկայացել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը և պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: 

Ի թիվս այլ հարցերի` լրագրողները Քոչարյանից հետաքրքվեցին, թե ինչու են սահմանագծման և սահմանազատման աշխատանքների հիմք հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Հայաստանի քարտեզները այն դեպքում, երբ Ադրբեջանը 1991 թվականին անկախանալիս հրաժարվել էր ճանաչել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունն ու հռչակել, որ վերականգնում է 1918-1920թթ. «մուսաֆաթական» Ադրբեջանի Հանրապետությունը: 

Սկզբում Քոչարյանը հեգնեց. «իսկ ի՞նչ քարտեզ պետք է լիներ, Տիգրան Մեծի՞», այնուհետև շարունակեց մի քանի հերթապահ նախադասությամբ ու այդպես էլ չպատասխանեց հարցին: Քոչարյանի այդ նախադասությունները, սակայն, վկայում են այն մասին, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ևս մեկ զիջման են գնացել Ադրբեջանի առաջ ու ընդունել են վերջինիս համար ձեռնտու պայմանը` օգտագործելով խորհրդային քարտեզները: 

Մյուս կողմից` Անդրանիկ Քոչարյանը իր պատասխանով հակասեց Նիկոլ Փաշինյանին, որը մի քանի օր առաջ խորհրդարանում հայտարարեց կոնկրետ քարտեզների մասին, որոնք կարգավորել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև եղած սահմանը: Այսինքն, այս պարագայում Անդրանիկ Քոչարյանը պարզապես խուսափեց ընդունել ադրբեջանական խորհրդային քարտեզների առկայությունը բանակցային սեղանին: Մինչև Քոչարյանը պնդում է, որ բանակցությունների արդյունքում պետք է տրվեն նաև այն հարցերի պատասխանները, թե որ քարտեզներով պետք է առաջնորդվեն, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշել է: 

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. Հայաստանն ընդունում է Ադրբեջանի խորհրդային ժառանգությունը, իսկ Ադրբեջանը, այն չընդունելով հանդերձ, պարտադրում է: 

Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը` ստորև. 

 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն