Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տալիս` կոռուպցիոն հավանական սկանդալի ֆոնին

article-image

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը երեկ հայտարարել է, որ ծրագրում է հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից: Կառավարության ղեկավարի հրաժարականին հետևեց կառավարության ղեկավարի վերաբերյալ դատախազության հայտարարությունը այն մասին, որ Կուրցը կոռուպցիոն հետաքննության թիրախում է: Այս մասին գրում է «Guardian» միջազգային լրատվական գործակալությունը:

Հայտարարությամբ Կուրցը հայտնել է, որ խնդրել է արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին փոխարինել իրեն, իսկ ինքը ծրագրում է դառնալ «Ավստրիացի ժողովուրդ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Կուրցը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարից` որպես կոալիցիոն կառավարության ղեկավար: Կոալիցիոն կառավարության մաս կազմող Կանաչների կուսակցության առաջնորդ, փոխկանցլեր Վերներ Կոգլերը ողջունել է Կուրցի որոշումը` անվանելով այն «ճիշտ և կարևոր քայլ»:

«Սա նշանակում է, որ մենք կարող ենք շարունակել կառավարությունում մեր աշխատանքը»,- ասել է նա:

Լրագրողների հետ զրույցում Կուրցը հայտարարել է, որ իր որոշման պատճառներից մեկն էլ այն է, որ այս քայլով ցանկանում է կանխել հնարավոր քաոսը և ապահովել կայունությունը երկրում:

Կուրցը և նրա համախոհները մեղադրվում են պետական միջոցներով, մանիպուլացված հարցումներով և մամուլում վերջինիս մասին դրական հրապարակումներով նրա առաջնորդությունն ու աջակցությունն ապահովելու համար:

Կուրցը, սակայն, հերքում է մեղադրանքները, նշելով, որ դրանք կեղծ են: Վստահ է` կարող է ապացուցել:

 

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն