Վարչապետի խոսնակը իրարամերժ պարզաբանումներ է տալիս պաշտոնանկությունների վերաբերյալ

article-image

Այսօր՝ ապրիլի 3-ին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը իրարամերժ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցներին երեկ՝ ապրիլի 2-ին վարչապետի կողմից Ալեքսանդր Մխիթարյանին՝ վարչապետի արարողակարգի պատասխանատուին, Արթուր Սարգսյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին, Մարգարիտ Ազարյանին՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետին պաշտոններից ազատելու վերաբերյալ:

Մասնավորապես, Վլադիմիր Կարապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետի որոշմամբ երեկ աշխատանքից ազատված 3 անձինք վատ էին աշխատում կամ նրանց հանդեպ դժգոհություն կար, պարզապես գործադիրի ղեկավարն իր լիազորությունների սահմաններում որոշումներ է կայացրել»։

Factor.am-ի հետ զրույցում Կարապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն ազատվում աշխատանքից, ասել է. «Պաշտոնանկությունների շքերթ բացարձակ չկա», այնուհետև հավելել . «Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել է պետական արարողակարգի ծառայություն, իսկ մյուս երկուսի վերաբերյալ օրենքի սահմաններում, հղումներ անելով համապատասխան կարգավորումների վրա, որոշում է կայացվել»։

Մինչդեռ, արդեն ավելի ուշ  Azatutyun.am-ի և Armlur.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակը տվել է նախորդներից տրամագծորեն տարբերվող պարզաբանումներ։

Մասնավորապես, Վլադիմիր Կարապետյանն Azatutyun.am-ին փոխանցել է, որ պաշտոնանկությունների պատճառը «վարչապետի հանձնարարականները ոչ պատշաճ կատարելն է եղել»։ Նույնը կրկնել է Armlur.am-ի հետ զրույցում։

Այսպիով՝ Վլադիմիր Կարապետյանի այն պարզաբանումը, թե չի կարծում, որ ազատված պաշտոնյաների նկատմամբ եղել են դժգոհություններ, այնուհետև դրան հակասող այն պարզաբանումը, թե պաշտոնյաներն ազատվել են հանձնարարականները ոչ պատշաճ կատարելու պատճառով, վկայում են այն մասին, որ կամ խոսնակը չի տիրապետում վարչապետի աշխատակազմում տիրող իրավիճակին, կամ էլ ստում է։


Aysor.am


Factor.am


Azatutyun.am


Armlur.am

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն