Երբ միջազգային որոշ շրջանակներ ասում են, որ Արցախի հարցը կարգավորված չէ, և պետք է շարունակել բանակցությունները, այն դուր չի գալիս ոչ միայն Ալիևին, այլ նաև Նիկոլի․ Զաքարյան

article-image

Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո Ալիևը հայտարարել էր՝ «Հայաստանն այսօր չգիտի Ղարաբաղը Հայաստա՞ն է, թե՞ ոչ»։ Դրանից ուղիղ մեկ շաբաթ հետո՝ Նիկոլի ասուլիսն այն մասին է, որ Ղարաբաղը գրեթե Ադրբեջան է։ Եվ որպես թուրք-ադրբեջանական շահերին իր հավատարմության նշան, կուլիսային խաղերով փորձում է խաթարել Արցախի Հանրապետության ներքաղաքական փխրուն կայունությունը։ Նման դեպքերում հայ ժողովուրդն ասում է. «գողը, որ տանից չեղավ, եզը երդիկից դուրս չի գա»։ Այս մասին գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 
 
«Սրանց (Նիկոլին) կարծես դուր չի գալիս, որ Արցախի Հանրապետության տարածքի 25%-ը փրկվել է, և Արցախի ժողովուրդը՝ Հայրենիքի այդ կտորի վրա ապրելով, դեռևս շանսեր ունի շարունակելու պայքարը իր տարածքների ապաբռնազավթման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։
 
Փոխարենը՝ փորձում են Արցախում ստեղծել քաղաքական, այնուհետև նաև կառավարման այնպիսի ճգնաժամեր, որպեսզի վաղը ԵԱՀԿ ՄԽ կամ այլ միջազգային կառույցներ, Արցախի լեգիտիմ իշխանության բացակայության կամ չգոյության պայմաններում, չկարողանան բարձրացնել հակամարտության կարգավորման որևէ հարց։ Որպեսզի ռուս խաղաղապահներն ու ռուսական իշխանությունները Արցախում պաշտոնական շփումներ չունենան, որպեսզի Արցախի ժողովուրդը Արցախում ապրելու վերջին հույսից զրկվի, որպեսզի մեղքը բարդի նաև Արցախի քաղաքական ուժերի և ժողովրդի վրա, որպեսզի Արցախը զրկվի ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանական կարողություններ ունենալու հնարավորություններից և այլն։ Սա է Նիկոլի և Իլհամի հաջորդ համատեղ ցանկությունը։
 
Փաստացի՝ երբ միջազգային որոշ շրջանակներ ասում են, որ Արցախի հարցը կարգավորված չէ, և պետք է շարունակել բանակցությունները, այն դուր չի գալիս ոչ միայն Ալիևին, այլ նաև Նիկոլին։ Ապացույցը՝ տես Նիկոլի վերջին ասուլիսում։
 
Հ.Գ. Նախկինում լուրջ չէի վերաբերում, բայց հիմա ինձ շատ է հետաքրքրում, թե ինչպիսի՞ կոմպրոմատ ունեն Ալիևը կամ Էրդողանը Նիկոլի դեմ, որ այսքան ջանասիրաբար հայկական «իշխանություններն» օգտագործվել և օգտագործվում են ընդդեմ Հայաստանի և Արցախի»,- գրում է Արտակ Զաքարյանը։ 
 
 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն