Փաշինյանի հրաժարականի պահանջն այլևս օրակարգում է. Նարեկ Սամսոնյան

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Երեկ Միքայել Մինասյանը բաց տեքստով «հումանիտար միջանցք» բացեց իշխող ֆռակցիայի համար և առաջարկեց` սեփական դեմքը փրկելու համար հնարավորինս արագ հեռացնել Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Թե որքանով կօգտվեն այս «հումանիտար միջանցքից» քայլորդները կտեսնենք:

Այսօր արդեն նմանատիպ կոչով հանդես եկավ Արթուր Վանեցյանը, որը առաջարկում է հեռացնելով անհավասարակշիռ Փաշինյանին` ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որն էլ իր հերթին կկանխի հումանիտար աղետը:

Փաստացի Փաշինյանի հրաժարականն այլևս ներքաղաքական օրակարգում է և հիմա այս օրակարգն իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Հուսով եմ հենց այս օրակարգի շուրջ է ձևավորվելու «կոնսենսուս -1»-ը և հուսով եմ շատ կարճ ժամանակում կազատվենք այս ազգակործան անպիտանների կառավարությունից:

Հ.Գ. 1945 թվականի հուլիսի 26-ին ԱՄՆ-ն կապիտուլյացիա առաջարկեց ֆաշիստական Ճապոնիային, որը մերժվեց Կայսր Հերոհիտոյի կողմից: Այս պահանջի մերժմանը հաջորդեցին` օգոստոսի 6-ին Հերոսիմայի, իսկ օգոստոսի 9-ին Նագասակիի ատոմային ռբակոծությունը ԱՄՆ-ի կողմից: Օգոստոսի 10-ին Ճապոնյան կապիտուլացվեց, բայց Հերոսիմայի ու Նագասակիի ռմբակոծությունն անջնջելի հետք թողեց Ճապոնյայի պատմության վրա: Պատմությունը վերընթերցելը պարտադիր պայման է մեր երկրի իշխող ուժի համար»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն