«Տեսանյութ դիտողը չի՞ տեսել, որ մարդիկ ձմեռային հագուստով են». «Panda Ma Li»-ի հիմնադիրը՝ Փաշինյանի հրապարակած տեսանյութի մասին (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

article-image

Երեկ՝ հունիսի 2-ին, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ խնդրել էր հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել և ուղարկել իր ֆեյսբուքյան էջին՝ հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Այնուհետև Փաշինյանը իր էջում սկսել է լուսանկարներ հրապարակել հակահամաճարակային կանոնների խախտման վերաբերյալ տարբեր մասսայական միջոցառումներից, նեղ ընտանեկան միջոցառումներից և քաղաքացիների կուտակումներից։

Այդ հրապարակումների շարքում նաև հունվարի 8-ին մուլտհերոսների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառման կադրեր են եղել։ Որոշ ժամանակ անց Փաշինյանը հեռացրել է գրառումը, սակայն դա չի վրիպել ֆեյսբուքյան օգտատերերի աչքից։ Վարչապետի գրառման screenshot-երը արագորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Անդրադառնալով տարածվող լուսանկարներին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը գրել է․ «Ժողովուրդ ջան, Ֆեյսբուքում փոստի տեղադրման դեյթ փոխելը դժվար բան չի։ Հունվարի 8-ով տարածողներին ասեք՝ մենք ձեր մերկությունը տեսել ենք, բայց չենք գայթակղվել»։

Թեմայի առնչությամբ գրառում է արել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Պարզ աճպարարությամբ օգտատերը Ֆեյսբուքի գործիքների միջոցով իր տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8, ինքներդ կարող եք ստուգել: Ոմանք էլ հրճվում են և օգտվում ձեր դյուրահավատությունից»,- գրել էր Սիմոնյանը և գրառմանը կից ասվածն «ապացուցող» հոլովակներ հրապարակել:
 



Ինչպես ցույց են տվել «Panda Ma Li» ֆեյսբուքյան էջի հրապարակումները (1, 2, 3), նշված կադրերը իրապես հրապարակվել են հունվարի 8-ին, ուստի Վահագն Ալեքսանյանը ապատեղեկատվություն է տարածել և վարչապետի ընդդիմախոսներին հանիրավի մեղադրել ամսաթիվ փոխելու մեջ։

Եթե վարչապետը չէր կիսվել հունվարի 8-ի միջոցառման կադրերով, ապա ինչու՞ է վերջինս որոշ ժամանակ անց հեռացրել նշված գրառումը, ապա քաղաքացիներին կոչ արել ուղիղ եթերի ֆորմատով սեփական էջերում հրապարակումներ անել, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։

Նկատենք նաև, որ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից տարածվող screenshot-երը միանման չեն՝ ունեն տարբեր նշումներ, ինչը կրկին փաստում է, որ վարչապետը կիսվել է հունվարի 8-ի հրապարակմամբ։ Մի քանի լուսանկար ներկայացնում են ստորև․
 

Եվս մեկ անգամ ստուգելու և փաստելու համար, թե ի վերջո երբ է տեղի ունեցել նշված միջոցառումը, AntiFake.am-ը կապ է հաստատել «Panda Ma Li»-ի հիմնադիր Նարինե Մելիքյանի հետ:

AntiFake.am-ի հետ զրույցում Նարինե Մելիքյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ նշված միջոցառումը տեղի է ունեցել հունվարի 8-ին:

«Տեսանյութ դիտողը չի՞ տեսել, որ մարդիկ ձմեռային հագուստով են, և դա տեղի է ունեցել հունվար ամսին: Հիմա ո՞վ է էդպիսի միջոցառումներ անում»,- մանրամասնել է Մելիքյանը:

Անդրադառնալով իշխանական գործիչների այն ջանքերին, որ ամեն կերպ փորձ է արվում տեսանյութի իրական ամիս-ամսաթիվ ներկայացնել մայիսի 26-ը` տիկին Մելիքյանը նշել է. «Աստված բոլորի հետ: Ինչ ուզում են թող ապացուցեն, բայց դա տեղի է ունեցել հունվարին, և ես շատ հանգիստ եմ, որ ես ճիշտ եմ»:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը տարածել է հունվարի 8-ին կայացած միջոցառման կադրեր, իսկ նրա թիմակիցները փորձել են ամսաթվային աճպարարություն անել, մինչդեռ հենց իրենք են արել վարչապետի պատիվը փրկելու աճպարարության հեղինակը:

Մանրամասները տեսանյութում՝

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Русская версия статьи.

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն