Մարիա Կարապետյանը թշնամու կրակոցներին պատասխանելը իրավիճակի սրում է համարում

article-image

Սկանդալային հայտարարություններով, հատկապես` վերջին շրջանում հայտնի Մարիա Կարապետյանը մտքի հերթական փայլատակումներով է աչքի է ընկել: Խաղաղության համար միջավայրի ու պաշտոնական Երևանի հույսերի մասին լրագրողների հարցերին ՔՊ-ական պատգամավորը չի տեսնում այլընտրանք, քան չսրել իրավիճակը:

Ստացվում է, որ ըստ ՔՊ-ական պատգամավորի հանճարեղ տրամաբանության` եթե ադրբեջանական կողմը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք, և ՀՀ զինուժը  կատարի իր պարտականությունները, այն է` պաշտպանել ՀՀ տարածքը արտաքին սպառնալիքներից ու ներխուժումներից, ուրեմն դա, ըստ Մարիա Կարապետյանի, իրավիճակի սրում է: Մարիա Կարապետյանի այս միտքը մեծագույն նվեր է ադրբեջանցիներին ու հորդոր` դուք շարունակեք կրակել, մենք լռելու ենք:

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. թող ադրբեջանցիները, որքան ուզեն խորանան, դա կլինի Սյունիքում, թե Գեղարքունիքում, մենք էլ կլռենք, քանի որ թշնամուն պատասխանելը և սեփական, ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը կարող է դիտարկվել որպես իրավիճակի սրում: Մարիա Կարապետյանը, ըստ երևույթին, չգիտի նաև ՀՀ Սահմանադրությունը, համաձայն որի` ՀՀ զինված ուժերը պարտավոր են ապահովել մեր սահմանների պաշտպանությունը: այն պայմաններում, երբ թշնամին ներխուժում է սուվերեն պետության տարածք, և դրա դեմ ոչինչ չի արվում, տվյալ իշխանության անգործությունը համարվում է պետական դավաճանություն:

Առհասարակ, հակասահմանադրական և կոլաբորացիոնիստական ձևակերպումներ տվող Մարիա Կարապետյանը, որը խոսում է բանակցություններով իրավիճակի ապաէսկալացման մասին, լավ կանի պատասխանի հետևյալ հարցերին. ինչո՞ւ մինչև հիմա անցյալ տարվա մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիները գոնե իր նշած և փայփայած բանակցային ձևաչափով դուրս չեն շպրտվել մեր պետության տարածքից, ինչպե՞ս է ստացվում, որ ներխուժումից ամիսներ անց ադրբեջանցիները շարունակում են իրենց զբոսանքները Սյունիքում:

Մարիա Կարապետյանի մտքերի նմանողությամբ ևս մի քանի հարց հնչեցնենք. բանակցային ի՞նչ քայլեր են արվել Հայաստանի տարածքից ադրբեջանցիներին դուրս բերելու համար, բանակցային ի՞նչ քայլեր են արվել կամ արվում հետագայում նման ներխուժումները կանխելու համար:

Ինքներս պատասխանենք` վստահաբար` ոչ մի: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը հայկական կողմի հետ չի բանակցում, այլ թելադրում է սեփական պայմանները: Իսկ ինչո՞ւ է Հայաստանում իշխանության գլխին մի ուժ, որին կարողանում է թելադրել Ադրբեջանը: Պատասխանը պարզ է. մենք` որպես հանրություն, այդպես էլ չկարողացանք խորությամբ ընկալել նոյեմբերի 9-ի աղետի ողջ ծավալը և դուրս չշպրտեցինք իշխանությանն իր աթոռից:

 

Հեղինակ` Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն