Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է. Ամրամ Մակինյան

article-image

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի՝ 168.am-ին տված հարցազրույցին. 

«Մինչ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով շնորհավորում է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանին Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, Աշոտ Խաչատյանը տալիս է հարցազրույց՝ նշելով, որ այս պահի դրությամբ՝

1) իր կողմից Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ժամանակավոր ստանձնումն իրավաչափ չէ,

2) ինքը որևէ կերպ չի կարող համարվել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող:

Ավելին, իր հարցազրույցի ընթացքում պարոն Խաչատրյանը մանրամասն ներկայացնում է այն իրավական խնդիրները, որոնք առաջացել են «սահմանադրական փոփոխությունները» ընդունելու կապակցությամբ, և որոնք վերջին երկու օրվա ընթացքում մատնանշվում էին տարբեր մասնագետների կողմից:

Դրանք են՝
1. լիազորությունները դադարեցրած Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով առանձին անհատական իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,
2. «սահմանադրական փոփոխությունները» «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում կենսագործելու անհրաժեշտությունը: Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին օրերի ընթացքում իշխանությունները հերքում էին նման փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը:

Ըստ պարոն Խաչատրյանի՝ նշված գործողություններն այս փուլում օբյեկտիվ անհրաժեշտություն են:
Այն հանգամանքը, որ Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս խնդիրները կլուծվեն առաջիկա օրերի ընթացքում, ևս մի անգամ հավաստում է, որ «սահմանադրական փոփոխությունները» իրականացվել են ծայրահեղ անգրագետ և փնթի ձևով՝ ստեղծելով բազում խնդիրներ, որոնց մեր իրավական համակարգը դեռ պետք է առերեսվի առաջիկա տարիների ընթացքում:

Հ.Գ. Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է»:

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն