Հրատապ. ձեր գույքերը կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել. Ամրամ Մակինյան

article-image

Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը բոլորին առաջարկել է հրատապ ստուգել իրենց գույքը։ Այս մասին Մակինյանը գրել է իր ֆեյսբուքյան.

Հարգելի ընկերներ, բոլորիդ առաջարկում եմ ստուգել ձեր գույքերը. քանի որ դրանք կարող են լինել կալանքի տակ և բնավ կապ չունի դուք Ռուբեն Հայրապետյանին անձամբ եք ճանաչում, թե TV-ով եք տեսել…

Իսկ հիմա առարկայական.
Ովքեր ճանաչում են
1. <<Մերիդիան Հոլդինգ>> ԲԲ
2. <<Արմավիր Շին>> ՍՊ
3. <<Անի-97>>ՍՊ
4. <<Ոսկե Կար>> ՍՊ
5. <<Մերիդիան ազատ տնտեսական գոտի>> ՓԲ
6. <<ԱՎՏ>> ՍՊ
7. <<Վեստ Գոլդ>> ՍՊ
8. <<Հառուռ>> ՍՊ
ընկերությունների սեփականատերերին կամ տնօրեններին, խնդրում եմ նրանց տեղեկացնել, որ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կալանք է դրվել գործի քննության հետ որևէ առնչություն չունեցող նրանց ընկերությունների բաժնեմասերի, անշարժ ու շարժական գույքերի վրա:

Լրացուցիչ մանրամասների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ», - նշվում է գրառման մեջ։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն