Ձեր տված ազատման հրամանի մտացածին հիմքերը կքննարկենք դատարանում․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատողը՝ ազատման հրամանի մասին

article-image

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին աշխատակից Աննա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Հիմնադրամի տնօրինությունը թուրքական շահերը Հայաստանում սպասարկող իշխանություններին հպատակ մամուլի միջոցով հերքում է տարածել՝ խեղաթյուրելով իմ աշխատանքից ազատման իրական պատճառը։ Ցանկալի կլիներ լռեիք առհասարակ և հանդես չգայիք մանիպուլյատիվ պարզաբանումներով, որոնք ծիծաղ են առաջացնում։ Իրականության հետ որևէ աղերս չունեն ձեր «սարքած» հիմքերը՝ այն է փողոցները փակ լինելու պատճառով աշխատանքից ուշանալ 5 րոպե, 6 րոպե, 14 րոպե։

Եթե անաչառ եք աշխատում, ապա կարո՞ղ եք հրապարակել ամբողջ աշխատակազմի ուշացումների տաբելները։

Երեկվա իմ գրառումը կամ ելութը որևէ կերպ միտված չէ վնաս հասցնելու իմ սիրելի Հիմնադրամին։ Հիմնադրամի բարի համբավին վնաս է հասցնում միայն անձանց ներկայությունը, ովքեր անարդար որոշումներ են կայացնում։ Հիշեցնեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ տնօրենը իր աշխատասենյակում շեշտեց իմ ցույցերին մասնացելու փաստը և հորդորեց ազատման դիմում գրել, ինչին ի պատասախան ասացի, որ չեմ գրելու։ Օրեր անց երկար մտածելուց հետո, նա որոշեց 5 րոպե ուշացման համար խիստ նկատողության հիմքով տալ աշխատանքից ազատման հրաման։

Հիշեցնեմ նաև, որ Հիմնադրամը քպ-ի գրասենյակի և 1937թ-ի վերածած տնօրենը անցյալ շաբաթ աշխատակիցներին նամակ էր գրել, որով արգելում էր աշխատանքային ժամերին հետևել մամուլին կամ ուղիղ եթերներ նայել։

Ձեր տված ազատման հրամանի մտացածին հիմքերը կքննարկենք դատարանում։ Նույնիսկ ամենափորձառու փաստաբանը հազիվ թե փրկի Ձեզ»։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն