Ընտրությունները Իսպանիայում. իրավիճակը ընտրություններից առաջ և հետո. «BBC»

article-image

Իրավիճակը մինչև ընտրությունները

«BBC». Իսպանիայում կիրակի օրը տեղի ունեցան 4 տարին մեկ անցկացվող 3-րդ  համապետական ընտրությունները։ Պայքարն ընթանում էր արդեն կայացած կուսակցությունների՝ կատալոնացի և բասկ ազգայնականների և մեծ թափ հավաքող ծայրահեղ աջերի միջև:

Նախկինում հաղթանակ տարած պահպանողական Ժողովրդական կուսակցությունը  կորցրել էր ժողովրդի աջակցությունը՝ պայմանավորված սկանդալային կոռուպցիոն դեպքով: Վերջինիս գլխավոր հակառակորդը Սոցիալիստական կուսակցությունն էր, որը դարձել էր առաջատարներից  մեկը անցյալ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Ձախ Podemos և աջ Ciudadanos (Քաղաքացիներ) կուսակցությունների աջակցությունը ևս նվազել էր։

Վերջին նախընտրական  հարցումներից պարզ էր դարձել, որ  յուրաքանչյուր 10 քաղաքացուց  4-ը դեռ որոշում չէին կայացրել, թե ում պետք է ձայն տային:

Որո՞նք էին հնարավոր արդյունքները.

Հարցումները հնարավոր չէին դարձնում ընտրությունների իրական վերջնարդյունքը հասկանալը, ինչը պայմանավորված էր բազմաթիվ չկողմնորոշված քաղաքացիներով, այնուամենայնիվ Կառավարության համար հավանական վերջնարդյունքը կարող էր լինել հետևյալ տարբերակներից որևէ մեկը.

  • Սոցիալիստները,  ձախ թևի  Podemos կուսակցությունը և  փոքր ազգայնական փոքր  կուսակցությունները,
  • Կենտրոնական-աջ թևի Ժողովրդական կուսակցությունը, ազատական Ciudadanos կուսակցությունը  և  ծայրահեղ աջ Vox կուսակցությունը,
  • Սոցիալիստները և Ciudadanos կուսակցությունը։

Սակայն այս թվարկված համադրությունների հետ կապված ևս խնդիրներ կային, որոնք հիմնականում վերաբերվում էին Կատալոնիայի նկատմամբ ունեցած դիրքորոշումներին։

Որո՞նք էին հիմնական խնդիրները.

Կատալոնական ճգնաժամը և  Vox կուսակցության վերելքը փոխեցին քաղաքական դիսկուրսը։

«Այս ընտրությունները տնտեսության մասին չեն, հիմա բոլորովին այլ իրավիճակ է, քան ունեցել ենք վերջին 20 տարիների ընթացքում»,- ասում էր Վալենսիայի համալսարանի պրոֆեսոր Խուան Ռոդրիգես Տերուելը։

Չնայած Իսպանիայում գործազրկության հետ կապված մտահոգություններին, որի ցուցանիշները բարձր են իր Եվրոպական հարևանների հետ համեմատած, այնուամենայնիվ, այս հարցը շատ քիչ քննարկվեց քարոզարշավի ընթացքում, իսկ բանավեճերի ընթացքում քննարկվեց շատ հակիրճ կերպով:

Պրոֆեսոր Տերուելը նաև նշում էր. «Քարոզարշավը շարունակելու է մնալ ինքնության խնդիրների շուրջ և մասնավորապես Կատալոնիայի հիմնախնդրի շուրջ… Կարծես թե տնտեսությունը այլևս գլխավոր հիմնախնդիրը չէ»:

Ինչու՞ է Vox կուսակցությունը առաջընթաց գրանցում.

Այս ազգայնական կուսակցությունը դիրքավորվել է որպես ընդդիմություն անջատողականներին՝ չնայած ծայրահեղ աջ Ֆրանսիսկո Ֆրանկոյի դիկտատուրայի օրոք Իսպանիայի պատմության սև էջերի առկայությանը։

Ըստ հարցումների կուսակցությունն ուներ 11% աջակցություն, մինչդեռ կուսակցության առաջնորդ Սանտիագո Աբասկալի վարկանիշը ամենացածրն էր մյուս կուսակցությունների առաջնորդների հետ համեմատած:

Այնուամենայնիվ, հիմնական պատճառը, որի համար այս կուսակցությունը գոյություն ունի, Կատալոնիան է: Սա Կատալոնիայի միակողմանի անկախանալու փորձերի դեմ հակազդեցությունն է, ինչով էլ պայմանավորված է կուսակցության ուժեղ լինելը:

Կարո՞ղ էր արդյոք աջ թևը հաղթանակ տանել.

Չէր բացառվում, որ կարող է ձևավորվել աջ թևի  3 կուսակցություններից կազմված կոալիցիա։

Բայց պրոֆեսոր Տերուելը զգուշացնում էր, որ Vox կուսակցության վերելքը տեղի էր ունենում մյուս աջ  կուսակցությունների՝ Ժողովրդական կուսակցության  և Ciudadanos կուսակցության  հաշվին: 1970 թվականից ի վեր առաջին անգամ աջերը «շատ մասնատված» են, ինչը կարող էր շահավետ լինել ձախերի համար:

Տերուելը նաև կարծում էր, որ ձախ թևի օգտին քվեարկելու միակ պատճառը աջ թևի կուսակցությունների միջև հավանական կոալիցիայի կանխումն էր:

Իրավիճակը ընտրություններից հետո

Իսպանիայում իշխող սոցիալիստները հաղթանակ տարան երկրում ապրիլի 28-ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն նրանք խորհրդարանական մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ ձայներ չհավաքեցին:

Վարչապետ Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցությունը հավաքեց ձայների 29%-ը, բայց կառավարություն ձևավորելու համար նրանց պետք կգա կամ ձախ թևի Podemos կուսակցությունը և տարածքային կուսակցությունները, կամ էլ կենտրոնական աջ թևի կուսակցությունները:

Ծայրահեղ աջ Vox կուսակցությունը ևս տեղեր ստացավ. վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին անգամ ծայրահեղ աջ ուժը նման հաջողություն գրանցեց։

Սոցիալիստներին և Pomedos կուսակցությանն անհրաժեշտ է ևս 11 մանդատ 350 տեղ ունեցող խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 176 մանդատը լրացնելու համար։

Սանչեսը պետք է փորձի ստանալ կենտրոնական աջ թևի փոքր կուսակցությունների աջակցությունը։

Կենտրոնական աջ թևի Ciudadanos կուսակցության հետ դաշինքը Սոցիալիստներին կապահովեր խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ թվով, սակայն Ciudadanos կուսակցության առաջնորդ Ալբերտ Ռիվերան քննադատաբար է  մոտենում կատալոնացի անջատողականների և սոցիալիստների համագործակցությանը և երդվել է, որ կոալիցիայի մեջ չի մտնի սոցիալիստների հետ:

Սանչեսի՝ կիրակի երեկոյան հաղթանակի կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ էլ նրա կողմնակիցները վանկարկեցին՝ «ոչ Ռիվերայի հետ»՝ հասկացնելով, որ չեն ցանկանում, որ սոցիալիստները կոալիցիա կազմեն Siudadanos-ի հետ։

Նյութի աղբյուրներ՝

https://www.bbc.com/news/world-europe-47937031

https://www.bbc.com/news/world-europe-48081540

 

Պատրաստեց Մհեր Հակոբյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն