Համացանցում տարածվել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որով բացահայտվում է Ալեն Սիմոնյանի՝ դեպքի առնչությամբ հնչեցրած մի շարք ստեր։
Տեսանյութից պարզ է դառնում, որ ԱԺ փոխխոսնակն առաջինն է հարվածել Արթուր Դանիելյանին, սակայն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հարձակման է ենթարկվել 3 անձի կողմից։ Բացի այդ, միջադեպի օրը այդ առնչությամբ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Ալեն Սիմոնյանը, նկատի ունենալով իբրև իր վրա հարձակում գործած 3 անձանց, հայտնել է, որ միջադեպից անմիջապես հետո նրանք հեռացել են։ Մինչդեռ տեսանյութում առկա կադրերում երևում է, որ ԱԺ փոխխոսնակը և նրա ուղեկիցը՝ ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, առաջինն են հեռանում դեպքի վայրից։
Տեսանյութում առկա են նաև միջադեպից րոպեներ անց ոստիկանների կողմից «Ադեկվադ» կուսակցության առաջնորդին և նրա ուղեկիցներին կոշտ ձևով և բռնություն գործադրելով բերման ենթարկելու կադրեր։
Մանրամասները՝ տեսանյութում.
Աղբյուր՝ AntiFake.am